Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Խաղաղապահ առաքելությունների գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի հետ։

ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և ապագա հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջան-ԱՄՆ տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերին։

Ընդգծվել է, որ TRIPP նախագիծը էական ներդրում կունենա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման գործում ու կխթանի տարածաշրջանային տարանցիկ ավելի լայն հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ 

Ջեյհուն Բայրամովը իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի առաջխաղացման, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, տարածաշրջանային տրանսպորտային կապերի բացման և տարածաշրջանում կայուն խաղաղության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

 

135