Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Ամփոփվել են 2026 թվականին կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ԶՈՒ կերպափոխման ընթացքը։
Խորհրդակցությունների ավարտին Լևոն Այվազյանը և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների խմբի ղեկավար Գաբիա Դամալակայտեն ստորագրել են Հայաստանի ու Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2027 թվականի ծրագիրը։