Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Այս մասին Araratnews-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ 

Կոմիտեի փոխանցմամբ՝ վարույթը նախաձեռնվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

Քննչական գործողությունների շրջանակում պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։

Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին բռնություն կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։

 

209