ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ հայտնաբերվել է մոտ 20 գաղտնի փաստաթուղթ, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով դաշնային իրավապահ մարմինների աշխատակցին։

«Ինչպես հայտարարել է աղբյուրը, հայտնի փաստաթղթերի ընդհանուր թիվը, որոնք նշվում են որպես գաղտնի, մոտավորապես 20 է»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Բայդենի անվան վերլուծական կենտրոնում հայտնաբերված մոտ 10 գաղտնի փաստաթուղթ պարունակում է հույժ գաղտնի նյութեր։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահի՝ Դելավեր նագանգի Ուիլմինգթոն քաղաքի տանը հայտնաբերվել է առնվազն 10 գաղտնի փաստաթուղթ, որոնցից ոչ մեկը նշված չէ որպես հույժ գաղտնի։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հինգշաբթի ԱՄՆ արդարադառության նախարար ու գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը ԱՄՆ Հյուսիսային շրջանի դատախազին հանձնարարել է հետաքննել՝ ինչպես են գաղտնի փաստաթղթերը հայտնվել փորձագիտական կենտրոնում։ Բայդենը փաստաթղթերի մասին իմացել է այն ժամանակ, երբ նրա փաստաբանը հայտնել է դրանց մասին Սպիտակ տանը։ Ընդ որում՝ նախագահին փաստաթղթերի
բովանդակությունը հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Բայդենը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում 2009-2017 թվականներին։

852