Սուրեն Պապիկյանը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր
Հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսիի հանդիպումը: Այս մաիսն տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս կարգավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորություններին։
19 Հունվար, 2023 02:35
1492
ԱԱ. ըմբիշ Սուրեն Աղաջանյանը հաղթել է վրացի մարզիկին
24 Հոկտեմբեր, 2026 11:35
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22 Հոկտեմբեր, 2026 23:44
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Սուրենյան
22 Հոկտեմբեր, 2026 14:17
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
13 Մարտ, 2023 15:49