Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում վերաբացել Լաչինի միջանցքը։ Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝
«Ինձ մտահոգում է Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց՝ ավելի ու ավելի անորոշ հումանիտար իրավիճակը։ Կոչ եմ անում պատկան մարմիններին՝ արագ վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։
Կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ լուծել իրենց մտահոգությունները երկխոսության միջոցով և հավատարիմ մնալ իրենց ջանքերին՝ նպաստելու այս հարցում»:
19 Հունվար, 2023 18:06
715
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել երիտասարդների ոսկե մեդալակիր Նարեկ Գրիգորյանը
19 Հոկտեմբեր, 2026 22:51
Լատվիայում հայտնաբերված թունաքիմիկատով թեյը Հայաստանից չէ․ ՍԱՏՄ հայտարարությունը
19 Հոկտեմբեր, 2026 22:43
ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ․ Նիկոլ Փաշինյան
19 Հոկտեմբեր, 2026 22:40