Արաբական The National պարբերականը զրուցել է Ադրբեջանի կազմում կռվող սիրիացի զինյալների հետ:

 

Զինյալներից մեկի խոսքերով, իրենք այնքան մարդ են կորցրել, որ չեն կարող նույնիսկ հաշվել: Միևնույն ժամանակ, սիրիացին նշել է, որ թուրքերն իրենց այնպիսի իրավիճակի մեջ են դրել, որ անգամ փախուստի դիմել չեն կարող:

 

Երեք երեխաների հայր Իբրահիմը The National-ին պատմել է, որ իրենք պետք է կռվեին ադրբեջանական զորքի հետ կողք-կողքի, սակայն վերջիններս մի քանի կիլոմետր ետ են մնում, եւ սիրիացի զինյալներին աջակցում են միայն թուրքական ԱԹՍ-ները:

Ըստ WhatsApp-ի լոկացիոն տվյալների` Իբրահիմը գտնվում է առաջնագծում, Արցախից դեպի արեւելք` Իրանին սահմանակից Ախմեդալիլար գյուղի մոտ։

 

Իբրահիմը Սուլթան Մուրադ բրիգադի` թուրքամետ սիրիական զինված խմբավորման անդամ է: Նրա հաղորդմամբ` երեք շաբաթ առաջ սպաներից մեկը կամավորներ է խնդրել Ադրբեջանում թուրքական գործողությունների համար:

Իբրահիմին առաջարկվել է եռամսյա պայմանագիր և ամսական 8000 թուրքական լիրա (1300 դոլար)։

5713