Այսօր Քոչարյանի համակիր Մանուել Մանուկյանի տարածած և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին վերագրած առանձնատների լուսանկարների առթիվ, որոնք տարածվեցին հատկապես ընդդիմադիր մամուլում, պաշտպանության նախարարը պատրաստվում է դատական հայց ներկայացնել։

Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան փոխանցեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ մանրամասնելով․

«Այսօր ֆեյսբուքյան օգտատերը գրառում է կատարել այն մասին, թե, իբր, Սուրեն Պապիկյանին է պատկանում «մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն»։ Սույն գրառումն ուղեկցվել է նաև Սուրեն Պապիկյանի հետ որևէ առնչություն չունեցող առանձնատների լուսանկարներով, Սուրեն Պապիկյանի անձը և հանրային գործունեությունը արատավորող տեղեկատվությամբ, ինչն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։

Ֆեյսբուքյան գրառումը զետեղած ԶԼՄ-ներին հորդորում ենք օրենքով սահմանված կարգով հերքել մտացածին տեղեկությունները։ Սուրեն Պապիկյանը հիշյալ գրառման կապակցությամբ պատրաստվում է համապատասխան հայց ներկայացնել դատարան»։

941