Ստամբուլի հայկական կաթոլիկ Սուրբ Փրկիչ եկեղեցու կացարանային հատվածում բռնկված հրդեհից հետո Թուրքիայում սկսեցին տարբեր հրապարակումներ գրել տվյալ եկեղեցու հրաշագործությունների մասին։

Թուրքական Hurriyet–ը անդրադարձել է Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրման եւ դրանից հետո տեղի ունեցած հրաշքի մասին։

Բեյօղլուի հայկական կաթոլիկ Սուրբ Փրկիչ  եկեղեցու հիմքերը գցվել են 1831 թվականին, իսկ արդեն օծումը տեղի է ունեցել 1834 թվականի հունվարի 13–ին։

Երբ եկեղեցին բացվել է, այդ ժամանակ Ստամբուլում ժանտախտ է տարածված եղել։  Եեկեղեցու հայ հոգեւորականները այն ժամանակվա սուլթան Մահմուդ 2-րդից թույլտվություն են վերցնում, եւ Վատիկանից ուղարկված Աստվածամոր սրբապատկերը պտտում են Ստամբուլի փողոցներում եւ աղոթում, որ ժանտախտը անհետանա։ Եւ շատ կարճ ժամանակ անց ժանտախտը վերանում է։

Ստամբուի բնակիչները այս հրաշքը կապում են հենց հայկական եկեղեցու հետ եւ բոլորը շտապում են հայկական եկեղեցի։

Իր հերթին սուլթան Մահմուդ 2-րդը որպես շնորհակալություն հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցուն 8 անկյուն ունեցող բարձրորակ ադամանդներից զարդ է նվիրում, որը ամեն Հարության տոնին կախում են Աստվածամոր սրբապատկերի վրա։

Նշենք, որ հունվարի 23–ի երեկոյան Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հայկական կաթոլիկ Սուրբ Փրկիչ եկեղեցու կացարանային մասում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով մահացել են 75–ամյա տղամարդ եւ 78–ամյա մի կին։

461