Իտալիայում ավարտվող ձմեռային օլիմպիական երիտասարդական փառատոնի ծրագրում ընդգրկված մենասահորդների մրցաշարն ավարտվել է: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Երկօրյա ելույթներին գոհացնող վերջակետ դրեց Հայաստանի ներկայացուցիչ, գեղասահորդ Սեմյոն Դանիլիանցը: Նա, ինչպես նախօրյակին կատարած կարճ ծրագրում, վստահություն դրսևորեց նաև ազատ մրցաձևում և ընդհանուր հաշվարկով գրավեց չորրորդ տեղը, որը նույնպես մրցանակային է համարվում:

Փառատոնի  հաղթող ճանաչվեց իսրայելցի Նիկիտա Շեյպոն:

925