«Կախվել Փալմ Սփրինգսում» կատակերգության հեղինակ Մաքս Բարբակովը նոր նախագիծ է մտածել զվարճալի ֆիլմերի սիրահարների համար։ Կատակերգությունը նկարահանվելու է Amazon-ի համար և այժմ դեռ աշխատանքային վերնագիր չունի, ինչպես, ըստ էության, և սցենար։ Բայց հանդիսատեսի համար որոշ կարևոր մանրամասներ բացահայտել են։ Նախ՝ գլխավոր դերերում նկարահանվելու են «սիրունիկ» Ջուլիա Ռոբերթսը և «Ընկերների»-ի աստղ Ջենիֆեր Էնիսթոնը: Սա արդեն ապագա ֆիլմը դիտել ցանկանալու պատճառ է։

Երկրորդ, սյուժետային գիծը կկառուցվի երկու լավ ընկերուհիների հարաբերությունների վրա, որոնք շատ տարբեր են միմյանցից, թեպետ դեպքերի բերումով փոխանակվել են նրանց մարմինները: Այժմ նրանցից յուրաքանչյուրը պետք է ընտելանա նոր պայմաններին, նոր սովորություններին և անգամ ուտելիքի նախապատվություններին։ Ի դեպ, դեռ անվերնագիր կատակերգության պատրաստման պատասխանատվությունը ստանձնելու է LuckyChap Entertainment պրոդյուսերական ընկերությունը, որը պատկանում է Մարգո Ռոբիին և Թոմ Աքերլիին։

644