ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ 

Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթի կմեկնի փետրվարի 2-ին։

2023 թվականի փետրվարի 2-3-ը այնտեղ կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Բացի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահից, հրավիրված են նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գլխավոր քարտուղարը և Եվրասիական զարգացման բանկի ուԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ղեկավարները:

Միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ներառված են առևտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հարցերի լայն շրջանակ և այլ արդիական թեմաներ:

Փետրվարի 3-ին ԵԱՏՄ երկրների վարչապետները կմասնակցեն «Digital Almaty» ամենամյա համաժողովի լիագումար նստաշրջանին: Ավանդաբար ֆորումի աշխատանքներին մասնակցում են ականավոր քաղաքական և հասարակական գործիչներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ, ՏՏ բիզնեսի առաջնորդներ և թվային ոլորտի փորձագետներ։

 

716