Արցախի շրջափակման 51-րդ օրը 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Արցախի կառավարությանը հրապարակել է շրջափակման 51-րդ օրվա վիճակագրական տվյալները.
- 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
- 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
- Արդեն 188 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
- Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 540 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
- Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 55 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
- Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,103 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 20 000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
31 Հունվար, 2023 12:48
194
Արցախում որոշ ապրանքների ձեռքբերման համար նոր կտրոններ են պատրաստվում
30 Մարտ, 2023 13:40
Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը. Արցախի ԱԺ նախագահ
30 Մարտ, 2023 13:19
ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումներին կփոխարինեն սահամանպահ զորքերը․ վարչապետ (տեսանյութ)
30 Մարտ, 2023 11:38