Ակնայով տեղափոխված պարագաները Արցախի կառավարությանը կփոխանցվեն միայն փորձաքննությունն անցնելուց հետո
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխվել են բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք ներկայումս գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում: Դրանք Արցախի Հանրապետության կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննությունն անցնելուց հետո: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:
«Փորձաքննություն անցած և ԱՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին (ծագում, որակ) չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են:
Միևնույն ժամանակ հանրապետության իշխանություններն աշխատանք են տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որ այսուհետև Արցախ ներմուծվեն մեր պահանջներին համապատասխանող ապրանքներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
18 Սեպտեմբեր, 2023 17:55
613
Աղդամի ճանապարհով ԼՂ մտած Կարմիր խաչի բեռնատարն արդեն Ստեփանակերտում է
12 Սեպտեմբեր, 2023 14:09
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը քննարկեց Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
08 Սեպտեմբեր, 2023 14:32
Որպես ցեղասպանությունից փրկվածների թոռ և ծոռ՝ ինձ համար անընդունելի է, որ այսօր ևս ոտնահարվում է ժողովրդի՝ գոյության իրավունքը. Ստրասբուրգի քաղաքապետ
30 Օգոստոս, 2023 21:50