Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից, ի գիտություն ՀՀ տնտեսվարողների, տեղեկացնում են, որ Միացյալ Թագավորությունը հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ:

«Որոշումը համահունչ է Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերությանը և նպատակ ումի նպաստելու հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը և երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանը։

Արտոնյալ՝ զրոյական մաքսատուրքով արտահանման հնարավորություններից օգտվող ապրանքատեսակների ցանկում ներառված են՝

թարմ մրգեր՝ ծիրան, խաղող, դեղձ, նեկտարին, խնձոր և տանձ,

չորամրգեր՝ չամիչ,

կանաչեղեն և համեմունքներ՝ ռեհան, անանուխ, օրեգանո, խնկունի, եղեսպակ, ուրց, դափնու տերև, զաֆրան, կոճապղպեղ և այլ համեմունքներ,

խմիչքներ՝ գարեջուր, կոնյակ և բրենդի։

Համապատասխան ապրանքների ցանկը

Բրիտանական կողմից տրամադրված՝ արտահանման համար օգտակար տեղեկատվությունը՝ ներառյալ հնարավոր ներմուծող գործընկեր ասոցացիաների վերաբերյալ, հասանելի է հետևյալ հղումով»,- ասվում է հաղորդագրությունում։

150