Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Նորին մեծություն թագավոր Չարլզ Երրորդի պաշտոնական ծննդյան օրվա առիթով։

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության՝ մեզ միավորող ընդհանուր արժեքների վրա։

Ուրախ էի Ձեզ հյուրընկալել Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում, որի ընթացքում մեր համատեղ հռչակագրով Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը վստահաբար նոր լիցք կհաղորդի մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցության ու քաղաքական երկխոսության ամրապնդմանը։

Բարձր ենք գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,- նշված է ուղերձում։

94