Արտակարգ պատահարից 3 տուժածների մոտ ախտորոշվել է վերին վերջույթների և դեմքի ջերմային այրվածք

Պայթյունի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածների մոտ ախտորոշվել է վերին վերջույթների եւ դեմքի ջերմային այրվածք՝ 2-րդ եւ 3-րդ աստիճանի:
«Վանաձորի բժշկական կենտրոնում ցուցաբերվել է համապատասխան առաջին բուժօգնություն:
Հետագա մասնագիտական բուժում ստանալու նպատակով տուժածներից 2-ին տեղափոխվել են Երեւանի այրվածքաբանական կենտրոն»,- ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
31 Հունվար, 2023 17:09
485