Մոսկվայում երկրորդ դասարանցի երեխա է մահացել  թոքաբորբի բարդացումից, հայտնում է SHOT հեռագրային ալիքը։

Հունվարի 24-ին բարձրացել է ութամյա տղայի ջերմությունը, մեկ օր անց ժամանած մանկաբույժը երեխային ախտորոշել է սուր շնչառական վարակ և հիվանդին չի հոսպիտալացրել:

Ժամանակի ընթացքում տղայի վիճակը վատացել է։ Ծնողների խոսքով՝ ոչ տեղի բժիշկը, ոչ էլ շտապօգնության բժիշկները երեխային ոչինչ չեն նշանակել, բացի Նուրոֆենից և Իբուկլին Ջունիորից։

Հունվարի 28-ին ծնողները դարձյալ բժիշկ են կանչել։ Երեխային անգիտակից վիճակով տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Հիվանդանոցում նրան ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, սեպսիս, ոսկրածուծի թարախային ախտահարում, ծնկի արթրիտ, սրտանոթային ու լյարդի անբավարարություն։ Կես ժամ անց տղան մահացել է։

Այժմ մահացած երեխայի ծնողները պատրաստվում են դատի տալ հիվանդանոցին։

773