Երևանի «Դինամո» մարզահամալիրում մեկնարկեց բռնցքամարտի մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են տղամարդկանց 13 քաշային կարգի 95 մարզիկ, իսկ կանանց պայքարում ռինգ դուրս կգան 14 մարզուհի։

Մրցումային առաջին օրը ռինգում իրենց ուժերն են չափել տղամարդկանց 54,67, 71 և 80 կգ քաշային կարգի 30 մարզիկ։

Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվեն և կանանց, և տղամարդկանց հավաքականները։ Տղամարդկանց հավաքականը կնախապատրաստվի մայիսին Ուզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությանը, որն էլ վարկանիշային չի մարզիկների համար, իսկ Եվրոպական խաղերը, որը տեղի կունենա հունիսին՝ վարկանիշային է միայն 7 քաշային կարգի բռնցքամարտիկների համար։

Կանաց հավաքականն էլ մարտին կմասնակցի Հնդկաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Առաջնությունը վնասվածքի պատճառով բաց կթողնի Նարեկ Մանասյանը, որպեսզի կարողանա վերականգնվել և պատրաստվել Ստրանջայում կայանալիք մրցաշարին։ Իսկ Հովհաննես Բաչկովը պաշտոնապես ազատված է առաջնությունից։

Փետրվարի 4-ին հայտնի կդառնան առաջնության հաղթողները։ 

Առաջին օրվա լուսանկարներն այստեղ։ 

1059