
Օրեր առաջ Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ամփոփվեցին այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնք «Ազգային վարկանիշ» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքում ճանաչվեցին իրենց ոլորտում առաջատար։ Կազմակերպիչը «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագիրն է, որը դեռևս շաբաթաթերթի ձևաչափով լույս է տեսել 2003 թ-ին՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարին, որը լուսաբանման հարթակ է տրամադրել հայկական համայնքների գործունեության լուսաբանմանը, անդրադարձել հայ գործարարներին, հայկական մշակությային կյանքին, առողջապահության համակարգին։
Մրցանակակիրների թվում կային ականավոր բժիշկներ, պետական ու մշակութային գործիչներ, ովքեր իրենց բարեխիղճ աշխատանքով, անմնացորդ ծառայությամբ ու անբասիր գործունեությամբ նպաստել են առողջապահության, տնտեսության, կրթության, մշակույթի, երգարվեստի և այլ ճյուղերի, ինչպես նաև հանրային կարևորության ոլորտների առաջխաղացմանը, նպաստել բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, օրակարգային հիմնախնդիրների լուծմանը․
1․ «Վաստակավոր ակնաբույժ» անվանակարգում մրցանակ ստացավ Մալայանի անվան բժշկական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Ոսկանյանը,
2․ «Հայաստանում Էքսիմեր լազերային վիրաբուժության հիմնադիր» անվանակարգում՝ մրցանակի արժանացավ նույն բուժհաստատության «Նորագույն ախտորոշման և լազերային վիրաբուժության» բաժանմունքի ղեկավար Ելենա Մալայանը,
3. Նույն կլինիկայի ակնաբույժ Աննա Գասպարյանն արժանացավ մրցանակի ակնաբուժության ոլորտում ունեցած մեծագույն վաստակի համար,
4. Ամենամեծ ու մրցունակ ակնաբուժական բուժհաստատություն ճանաչվեց Ս․Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը իսկ կենտրոնի տնօրեն Հովսեփ Միրոյանն արժանացավ հատուկ մրցանակի ՀՀ ԶՈՒ ակնաբուժական ծառայության կայացման գործում ունեցած անգնահատելի ներդրման և հայ ակնաբուժության ոլորտի զարգացման համար,
5․ «Ռինոպլաստիկայի ոլորտում լավագույն արդյունք ապահովող և պացիենտների շրջանում բարձր վստահություն վայելող պլաստիկ վիրաբույժ» անվանակարգում մրցանակ հանձնվեց «Նյու Մեդ» բժշկական կենտրոնի` բուժգծով փոխտնօրեն, պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Գոռ Ամիրբեկյանին,
6․ «Մարդասիրական բարձր հատկանիշներով օժտված բժիշկ-թերապևտ» անվանակարգում՝ «Առաքելություն Հայաստանում» բարեգործական կազմակերպության բժիշկ - թերապևտ Հռիփսիմե Ումուտյանին,
7. «Տարվա մարզային առաջատար,ընտանեկան բժիշկ» անվանակարգում մրցանակ տրվեց Սիս համայնքի բուժամբուլատորիայի տնօրեն Կարինե Ստեփանյանը Շնորհավորական ուղերձ հղելով Հայոց բանակի կազմավորման 31 -րդ տարեդարձի կապակցությամբ՝ մրցանակներ հանձնվեցի նաև պետակա գործիչներին և հանրային ծառայողներին,
8. «Հատուկ մրցանակ տրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ, պ․գ․թ ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանին ՀՀ Զինված Ուժերում երկարամյա անմնացորդ ծառայության, ռազմակրթական և ռազմագիտական ոլորտում ունեցած ներդրման, տեսական ու փորձագիտական հետազոտությունների անցկացման համար,
9․ Կառավարման, քաղաքի բարեկարգման ոլորտներում բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքների իրականացման, հանրային ու մարդասիրական ծրագրերում ակտիվ ներգրավման համար հատուկ մրցանակ տրվեց Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանին,
10․ «Համայնքային աշխատանքներում ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի և արդյունավետ գործունեության համար»՝ Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանին,
11․ Պաշտոնավարման տարիներին ցուցաբերած պատասխանատվության, նվիրված ու հետևողական աշխատանքի, համայնքի զարգացման գործում անուրանալի ներդրումի համար մրցանակ տրվեց Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Գաբրիելյանին,
12. Մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդի, նվիրումի ու հոգատար վերաբերմունքի համար մրցանակի արժանացավ Մասիս խոշորացված համայնքի Այնթապ բնակավայրի մսուր-մանկապարտեզի տնօրեն Էվելինա Վարդանյանը,
13․ Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի կողմից անակնկալ մրցանակ հանձնվեց Մասիս համայնքի վաստակաշատ բժշկուհի Սեդա Սարգսյանին՝ մաղթելով նրան քաջառողջություն և աշխատանք միայն խաղաղ պայմաններում․
14․ Հայկական երգարվեստի զարգացման, բազմաթիվ հանրահայտ երգերի հեղինակման, հայկական պրոֆեսիոնալ երաժշտության տարածման գործում ունեցած մեծագույն ավանդի համար մրցանակի արժանացավ հայ էստրադային երգիչ-երգահան Արսեն Գրիգորյանը։