Հուլուսի Աքարը կարևորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կարսում ընթացող «Ձմեռ-2023» զորավարժության բարձր մակարդակի դիտարկման օրվա իր ելույթում վերահաստատել է Անկարայի աջակցությունը Բաքվին:
«Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը շարունակվում է։ Ինչպես գիտեք, մինչ օրս մենք ամբողջ ուժով աջակցել ենք Ադրբեջանին իր իրավացի գործում և այսուհետ ևս շարունակելու ենք աջակցել»,- ասել է Աքարը։
Նա նաև աջակցություն է հայտնել «Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության ձևավորման և կայունության ապահովման ջանքերին», կարևորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը:
Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը՝ Աքարը նշել է, թե դա տնտեսական, սոցիալական առումով լուրջ օգուտներ կապահովի Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար:
02 Փետրվար, 2023 21:07
865
Թուրքիայի պաշտպանության նախարարը դրական է անվանել Սիրիայի բանակցությունները
26 Ապրիլ, 2023 15:28
Անկարայի դեմ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ համագործակցության «անարդար սահմանափակումներ» են դնում․ Հուլուսի Աքար
19 Դեկտեմբեր, 2022 16:19
Թուրքիայի ՊՆ-ն հերքել է Սիրիայում ԱՄՆ դիտակետին հարված հասցնելու մասին լուրերը
25 Նոյեմբեր, 2022 17:56
Վահագն Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանն անդրադարձել են Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներին
27 Օգոստոս, 2026 17:19
Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը․
26 Օգոստոս, 2026 15:16
Աշոտ Զաքարյանն ազատվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնից
17 Օգոստոս, 2026 15:40