ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հերթական արդյունքն արձանագրել են Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների ծառայողները։

Մասնավորապես, մարզային վարչությունում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ատրճանակի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի, ինքնաշեն կրակող սարքի, նռնակների և տարբեր տեսակի ռազմամաթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Բազումի բաժնում։  Նռնակների և ատրճանակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Տարոնի բաժնում։ Տարբեր տեսակի ատրճանակներ, պայթուցիչներով նռնակներ և այլ ռազմամթերք կամավոր հանձնել են Գուգարքի բաժնում։ Ատրճանակ, հրացան, նռնակներ ու ռազմամթերք են հանձնել նաև Ստեփանավանի բաժնում։ Հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Տաշիրի և Սպիտակի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ինքնաձիգի, նռնակների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Թումանյանի բաժնում։

ՀՀ ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

514