Այսօր փետրվարի 3-ին խորհրդարանական ընդդիմությունը լսումներ էր կազմակերպել ԱԺ֊ում Լաչինի միջանցքի փակման թեմայով: Լսումներին մասնակցում էին արմատական ընդդիմադիրներ, ովքեր բացի ՀՀ իշխանություններին քննադատելուց բացի այլ բան չասեցին, ավելին ջանք չխնայեցին Ալիևի ցեղասպան քաղաքականությունն արդարացնելու ու փակված միջանցքի մեղավորությունը Հայաստանի վրա բարդելու համար:
Ուշագրավ էր, որ խորհրդարանական լսումներին մասնակցում էր նաև քոչարյանական ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը, ով սրտաճմլիկ խոսքերով անդրադարձավ շրջափակված Արցախին:
Սակայն հարկ է նշել, որ իր տերերից ոչնչով չտարբերվող այս երիտասարդը դեռևս օրեր առաջ քոչարյանական այլ ակտիվիստների հետ խնջույքների էր մասնակցում, զվարճանում էր, կարճ ասած կայֆերի մեջ, մինչդեռ այդ ժամանակ էլ Լաչինի միջանցքը փակ էր, իսկ 120.000 քաղաքացի շրջափակման մեջ էին:
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ քոչարյանական մերօրյա փրկիչների մասին:
Ստորև ներկայացնում ենք Հովհաննես Հարությունյանի մասնակցությամբ խնջույքի կադրերը, որտեղ վերջինս ինքնամոռաց զվարճանում է քոչարյանական այլ ակտիվիստների հետ` կարծես Արցախն էին փրկել: