Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմին Ուկրաինայի հարվածների դեպքում «կլինեն միայն պատասխան հարվածներ»։

Այս մասին  Մեդվեդևն ասել է լրագրող Նադանա Ֆրիդրիխսոնին տված գրավոր հարցազրույցում։

 

«Կիևի իշխանության տակ գտնվող ամբողջ Ուկրաինան կայրվի»,- ասել է Մեդվեդևը։

 

Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևը հայտնել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը պարբերաբար և ամբողջությամբ ստանում են տարբեր տեսակի հրթիռներ։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

 

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի խոսքով, 2023 թվականին զգալիորեն կավելանա բոլոր տեսակի զենքերի, ռազմական և հատուկ տեխնիկայի մատակարարումները։

 

Ըստ Մեդվեդևի՝ դա թույլ կտա «ջախջախիչ պարտություն» հասցնել ուկրաինական իշխանություններին, «որոնք իրենց զենքերով սնվել են արևմտյան տարբեր սրիկաներից»։

726