Հրդեհ արագ սննդի կետում

Փետրվարի 5-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում այրվում է խանութ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բեկնազարյան փողոցում գտնվող արագ սննդի կետում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19։00-ին։ Մասամբ այրվել է մեկ ճարպաջեռոց և ջերմահարվել՝ հարակից պատի երեսպատումը (մոտ 2 քմ)։
06 Փետրվար, 2023 02:48
844
Արտաշիսյան փողոցում այրվում է տուն․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան
16 Սեպտեմբեր, 2025 21:29
3 տարի ժամկետով ազատազրկում․ կայացվել է Ազատ գյուղի զորամասի հրդեհի գործով առաջին դատավճիռը
16 Սեպտեմբեր, 2025 18:58
Օձունում հրդեհ է բռնկվել միաժամանակ երկու հասցեում
15 Սեպտեմբեր, 2025 09:56