Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014-ի, երկուշաբթի թուրքական հեռուստատեսության եթերում հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության պետ Յունուս Սեզերը։

«Մենք ստացել ենք 2824 շինությունների ավերման տվյալներ, մեր 1014 քաղաքացիներ գրանցված են որպես մահացած»,- ասել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 912 մահվան մասին՝ նշելով, սակայն, որ դեռ պարզ չէ, թե այս ցուցանիշը որքանով կարող է աճել։

501