Այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Mercedes և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել Mercedes-ից և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» ԲԿ-ի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ապա օգնել են քարշակով տեղափոխել Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Մինչ դեպքի վայրում աշխատում էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, «Արտաշատ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են, մահացածը հայրն է, վիրավորները՝ կինն ու նրանց տղան։ 
 

2332