ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-թուրքական երկխոսությանը։ Ըստ նրա՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև ընթանում է երկխոսություն սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ. «Ուզում եմ վերահաստատել ՀՀ պատրաստակամությունը՝ անկեղծորեն ներգրավված լինելու այս գործընթացում, և այն տրամաբանական ու հնարավորինս արագ դրական ավարտի հասցնելու։ Որոշ առաջընթաց կա, մեր ընկալմամբ՝ պրոցեսը մի փոքր դանդաղ է, բայց այնուամենայնիվ, դրական է, որ մենք ունենք դրական արձանագրումներ»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ու Թուրքիան որոշել են վերացնել օդային բեռնափոխադրումների արգելքը։ 

Միրզոյանն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին. «Պետք է պատրաստ լինենք մեր օգնության ձեռքը մեկնել բոլոր ժողովուրդներին, որոնք այդ պահին բնական աղետի հետևանքով կարիք ունեն»։

194