Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուր են տարածում, թե իբրև Հայաստանն Իրանի հետ հարձակում է նախապատրաստում Ադրբեջանի ուղղությամբ, ինչը` հիմնովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Ուշագրավ է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաև իբրև թե պլանավորված հարձակման բոլոր մանրամասները: Համաձայն որի, հարձակում գործող խմբերից մեկը հարձակվելու է նաև հայկական դիրքի վրա, տեսախցիկներով նկարահանվելու են և ցուցադրվելու են հայ զինվորների մահվան կադրերը:

Հարկ եմ համարում ևս մեկ անգամ շեշտել, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն ամբողջովին սուտ է: Իսկ վերը նկարագրված գործողությունները բնորոշ են հենց ադրբեջանական կողմին:

Բնականաբար այս կերպ Ադրբեջանը փորձում է տեղեկատվական հենք ստեղծել, լեգիտիմացնել և արդարացնել իր հետագա գործողությունները` այդ թվում նաև հնարավոր ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հանդեպ:

898