
Ադրբեջանցի բլոգեր Կամիլա Վերդիևան կոշտ է արձագանքել թուրք գործընկերների մեղադրանքներին և գրել.
«Չեմ հասկանում, ինչու են մարդիկ իրենց կոտորում ու հարձակվում բլոգերների վրա, թե նրանք ի ցույց են դնում ոչ թե երկրաշարժի թեման, այլ «խնջույքները»։ Դուք էլ ամեն օր աշխատանքի եք գնում, ու այնպես չէ, որ չգնաք այն բանի համար, ինչ է թե երկրաշարժ է եղել։ Ախր հասկացեք, դա նույնպես աշխատանք է, նրանք էլ ձեզ նման աշխատում են, որ փող ստանան։ Անգամ տարրական բան է. որպեսզի մեկին նեղության պահին օգնես` պետք է աշխատես այդ փողերը։ Եվ եկեք անկեղծ լինենք։ Մենք էլ ենք ողբերգություններ ունեցել, եւ ես չեմ հիշում, որ թուրք բլոգերները ինչ-որ բան գրեին կամ սուգ հայտարարեին։ Վերջ տվեք ձերոնց ճնշել, իսկ ուրիշի համար «հետեւ ճղել»։ Դա շատ հիմար գիծ է մեր ազգի համար։ Եվ ընդհանրապես, նա, ով այդքան խիստ անհանգստանում է, անգամ քննադատելու ժամանակ չպետք է ունենա:
Շնորհակալություն»։