Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը ժամանել է Սիրիա
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսն այսօր ժամանել է Սիրիայի Հալեպ քաղաք, որը տուժել է ավերիչ երկրաշարժից։
Այդ մասին հայտնել է SANA գործակալությունը:
Ըստ հրապարակման՝ Հեբրեյեսուսը կհանդիպի Սիրիայի առողջապահության նախարարության ղեկավարի, Հալեպի նահանգապետի հետ, կայցելի հիվանդանոցներ ու տուժածների ժամանակավոր կացարաններ։
11 Փետրվար, 2023 22:02
1239