«Համեր» մակնիշի մեքենայի 25-ամյա վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան,- Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնել էր, որ վարորդը պարեկներից գումար էր ուզել՝ մեքենան լիցքավորելու համար, այնուհետեւ սկսել էր անկանոն վարել Հանրապետության հրապարակում: Ավելի ուշ վարորդը ձերբակալվել է:

«Համերի» վարորդը Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը` փետրվարի 10-ին  Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, չենթարկվելով պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ: Մեքենան կանգնեցնելու նպատակով անվադողերի ուղղությամբ գործադրվել է հրազեն:

 

869