Այսօր Երևանի ավագանու հերթական նիստին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հոհվաննիսյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է   առաջարկվող օպտիմալացման արդյունքում լինեն նոր պաշտոնների ավելացումներ, ինչը հնարավորություն կտա իրականացնել ավելի արդյունավետ կառավարում:

Ավելացվող նոր հաստիքներն են՝ վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատու, առաջատար մասնագետ-հասարակայնության հետ կապերի պատասխանատու,  վարչական շրջանի ղեկավարի օգնական,  քաղաքապետի տեղակալի օգնականի երկու նոր հաստիքներ  և այլ բաժիններում փոփոխություններ:

Փոխքաղաքապետը նշեց, որ այս նախագիծը բոլոր կետերով հիմնավորված է և երկար ժամանակ քննարկվել է: «Այս նախագծով կրճատվող հաստիքների քանակը 38-ն է, և տարեկան տնտեսումը 4-4,5 միլիոն դրամ է լինելու: Մենք այս նախագիծը գրել ենք հաշվի առնելով ներկա իրողությունները, իրականությունը»,- ասաց նա:

 

640