ՀՀ կառավարությունը հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագիրը՝ համապատասխանեցնելով կրթության զարգացման միտումներին համահունչ մասնագետներ իպաշտոնի նկարագրին: 

Որոշումը տարածվում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող բոլոր այն ուսումնական հաստատությունների վրա, որոնք անցում են կատարում «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված կառավարման նոր համակարգին: Ընթացիկ իրավիճակ և նոր կարգավորումների անհրաժեշտություն Մանկավարժների՝ ոչ միայն մասնագիտական պատրաստվածությամբ, այլև գործառույթների հստակ սահմանմամբ է պայմանավորված, թե ինչպիսի կարողունակություններով պիտի օժտված լինի անձը՝ կրթության կազմակերպման արդյունքում կարողունակ քաղաքացիներ ձևավորելու համար։ Գործող կարգով սահմանված են մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը, որոնցում առկա մի շարք գործառույթներ առհասարակ չեն կիրառվում կամ իրագործելի են մասնակի դեպքերում՝ փոքրաթիվ դպրոցների աշխատակիցների կողմից: Հաստատության տնօրենի պաշտոնի նկարագիրը գործող կարգում ներառում է նաև վարչատնտեսական մասի գործառույթներ, ինչն առանձնացվել է օրենքի նոր փոփոխության արդյունքում, և բնականաբար, անհրաժեշտություն է առաջացել վերանայել ու հստակեցնել տնօրենի լիազորությունների  շրջանակը: 

690