ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի հունվարի 30-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

 Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 58 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 9.186.040 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

 Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 1.069.210 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է  210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

 Արձանագրվել է 43 դեպք, որից 32-ով հաշվարկվել է 7.948.240 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

  Նախկինում արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 978.400  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 6 դեպք, որից 4-ով հաշվարկվել է 337.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

   Նախկինում արձանագրված  4 դեպքով հաշվարկվել է 90.810  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել՝ 110.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 Արձանագրվել է 7 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 900.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

Պետական փորձաքննություններ

   Արձանագրվել է 2 դեպք:

  ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (ընդհանուր՝  600.000 ՀՀ դրամ)։

 Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է  2.633.803 ՀՀ դրամ:

 

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 4 հանձնարարագիր։

Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝  1.600.000 ՀՀ դրամի չափով, նաև 2-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 580.756  ՀՀ դրամի չափով։

779