Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» քրդամետ կուսակցության նախկին համանախագահ, այժմ բանտարկության մեջ գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադառնալով երկրաշարժից հետո Թուրքիային օգնության հասած երկրներին, տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն, շնորհակալություն է հայտնել:

Նա մեջբերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտնի սպառնալիքը, թե՝ «մի գիշեր հանկարծակիի կարող եք գալ»։

Դեմիրթաշը թուրքական իշխանություններին նշել է, թե՝ «ում թշնամի էինք համարում ու սպառնում, նրանք մի առավոտ հանկարծակի եկան օգնության»։

«Մինչ շարունակում ենք միասին բուժել մեր վերքերը, մեր բոլոր բարեկամներին աշխարհի բոլոր լեզուներով շնորհակալություն»,- եզրափակել է նա:

1846