

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել: Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են և Հայաստանը վարչապետի գլխավորությամբ հայտարարում է, որ պատաստ է ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ և պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի և մնացած հարցերը հստակեցնելու մասով», - այս մասին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ճեպազրույցի ժամանակ:
Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններին, թե ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացում սահմագոտու հատվածում, Գրիգորյանն ասաց, որ դրանք բոլորը կեղծ մեղադրանքներ են. «Շատ կարևոր է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ևս սահմանի իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, ՀՀ ՊՆ-ն իր հերթին հստակեցրել է, որ որևէ նման քայլ չի եղել»:
ԱԽ քարտուղարը հավելեց, որ դեռևս խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցով օրի և տեղի համաձայնություն չկա, իսկ աշխատանքները շարունակվում են. «Երբ որ լինի հրապարակային, նաև տեքստը կներկայացնենք»:
Մանրամասները՝ տեսանյութում