Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից հնարավոր է առհասարակ ռուս սահմանապահները դուրս գան»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է Բլինքենի հայտարարած սահմանային խումբը առնչվում Իրանին և արդյոք իրանցի գործընկերների հետ քննարկվել է այս հարցը:
«Միշտ դա իրականացվել էր երրորդ երկրի կողմից, վերջապես պետք է մեր սահմանը կարողանանք ինքներս վերահսկել։ Իդեալական աշխարում ամեն երկիր ինքը պետք է հսկի իր սահմանները»,- հայտարարեց նա։
Նա նկատեց, որ վերջերս Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այցելել էր Իրան եւ որևէ մտահոգություն, մտավախություն Իրանի կողմից չի հնչել այդ առիթով. «Կարծում եմ՝ հայտարարությունը, որ հրապարակվել էր, ևս մեկ վկայություն էր մեր սերտ հարաբերությունների և մեր հատուկ համագործակցային հարաբերությունների:
Մենք քննարկում ենք մեր իրանցի գործընկերների հետ բոլոր հարցերը, բայց ԱՄՆ պետքարտուղարի նշված հարցը վերաբերում էր մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ հատուկ զգայուն ասպեկտներին»,- ասաց նա: