Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Deadline-ից հայտնում են, որ Հոմերոսի «Ոդիսական» էպոսի հիման վրա ստեղծվող «Ոդիսևս» միջազգային հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում է իրականացնել Հունաստանում և Հայաստանում։ 

Նախագիծն իրականացնում են Աթենքում գործող Tanweer Productions ընկերությունը, ամերիկյան Tectonic պրոդյուսերական ընկերությունը և ԱՄՆ-ում գործունեություն ծավալող USATV հայկական հեռուստաընկերությունը։ 
Հեռուստասերիալի մշակումը շարունակվել է մի քանի տարի, իսկ նկարահանումների մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին։

Սերիալի ռեժիսորն է Ռոել Ռեինեն, որը նախկինում աշխատել է պատմական դրամաների վրա, այդ թվում՝ «Washington», «Black Sails», «Halo» և «Wu Assassins» նախագծերի վրա։
Գործադիր պրոդյուսերներն են USATV-ից Վահագն Սարգսյանը, Ջորդան Դայքսթրան, Դենիսա Յուհոսը, ինչպես նաև Գայդուսեկը, Ֆինեգանը, Ուինդհաուզերը, Լենգը, Հոսը, Ռեյնեն և Tanweer Productions-ից Դիոնիսիս Սամիոտիսը։

Ջորդան Դայքստրան հայտնել է, որ նախագծի վրա աշխատում են արդեն գրեթե հինգ տարի։ Նրա խոսքով՝ ստեղծագործական թիմի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել հին հելլենական աշխարհի հնարավորինս վավերական և հետաքրքիր պատկերը։

169