
Գյումրիի ռուսական տանը նշվել է ռուսական ազգային տոնը՝ «Մասլենիցա»-ն , որն ավետում է ձմռան ավարտն ու գարնան սկիզբը։ Տոնի ավանդույթը ուղղափառ եկեղեցու հետևորդները չեն խախտում։ Ազգային երգ ու պար, ազգային կերակրատեսակներով հյուրասիրություն, նախաքրիստոնեական ժամանակաշրջանին բնորոշ ծիսակարգեր․ սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Մասլենիցայի մասին։ Գյումրիում տոնը նշվել է ռուս-հայկական ազգային գույների միաձուլումով։
Ռուսական Մասլենիցան իր տոնական բաղադրիչներով համեմատվում է հայկական Բարեկենդանի հետ ։ Տոնն ուղղափառ եկեղեցին նշում է Զատկից առաջ։ Ըստ ավանդույթի, նախկինում տոնը տևում էր յոթ օր։Գարունն ու Սուրբ Հարության տոնին ռուս ժողովուրդը խնջույքներ, հյուրընկալություններ ու հյուրասիրություններ է կազմակերպում, որտեղ սեղանի նախընտրելի ուտեստների շարքում մսով, յուղոտ ու կաթնամթերքով հարուստ կերակուրներն են, իսկ սեղանի անպակաս զարդը բլիթներն են, որի տեսքը կյանքի խորհրդանիշ համարվող արևի հետ են ասոցացնում:
Ռուսական ավանդական ուտեսների կողքին նաև հայկական գաթան ու տոլման էր՝ մսային և պահքի տարբերակներով։ Տիկին Անահիտն է պատրաստել։ Մասլենիցան ոչ միայն խորհրդով է Բարեկենդանին նմանեցնում, այլ նաև սեղանների առատությամբ:
«Ես իհարկե ուղղափառ եկեղեցու հետևորդ չեմ, այլ Հայ առաքելական քրիստոնյա, բայց ամեն դեպքում սիրով ընդունեցի շփման այս տարբերակը, երբ ողջունում են իրար և ներում հայցում իրարից՝ հարազատին կամ անծանոթին կամա թե ակամա հասցված բոլոր վիրավորանքների համար»,-Shantnews-ին ասել է Գյումրիի Ռուսական տան տնօրեն Հարություն Համբարձումյանը:
Մասլենիցայի բոլոր յոթ օրերը տարբեր խորհուրդներ ունեն։ Կիրակին՝ Մասլենիցայի վերջին օրը, ներման խորհուրդն ունի։ Այս օրը մարդիկ իրարից ներողություն են խնդրում։
Տոնն ավարտվում է խրտվիլակի այրմամբ։ Այն այրում են, հուսով, որ այրվող խրտվիլակն իր հետ անցնող տարվա ցավերն ու դժվարությունները կտանի և կազդարարի՝ արևոտ ու տաք գարնան գալուստը ։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
Աղբյուրը՝ ShantNews.am