Պայթյուն՝ Քասախի տներից մեկում. կան տուժածներ

Փետրվարի 20-ին, ժամը 08։45-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի երկհարկանի տներից մեկից լսվել է պայթյունի ձայն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել տան խոհանոցում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են։
20 Փետրվար, 2023 15:16
707