Հայկ Թորոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է մի շարք լրատվամիջոցների Արայիկ Հարությունյանի հասցեին տարած ստերին։

5-րդ շարասյան և 6-րդ պալատի ֆեյքաբուծարան նյուզերը հերթական սուտ ֆեյքնյուզն են տարածում, իբր թե «Գլենդելում երիտասարդները հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա»։

Ու այնքան տգետ են, որ այդ ստին կցում են Գլենդելի խանութներից մեկում արված լուսանկարներ, որտեղ Արայիկ Հարությունյանը շատ հանգիստ ծանոթանում է ապրանքներին։ Բա որ այդպիսի խմբային ակցիա են արել, հարձակվել են, թե ինչ են արել, մի կադր չկա՞ այդ ակցիայից, եթե նման անբարոյականի վաստակ երիտասարդներ լինեին, ապա էդ անբարոյական երիտասարդները հիմա դաշնակների կայքերով, ֆեյք էջերով բազմաթիվ տեսանյութեր կհրապարակեին իրենց խմբի անբարոյական քաջություններից:
Թե պարզապես ինչ֊որ մեկը հեռուներից նկարել է ու ֆեյքնյուզ տարածողները հերթական սուտն են ստեղծել, թե երիտասարդները հուժկու ակցիա են կազմակերպել։

Կամ Արայիկ Հարությունյանի նման համեստ ու օրը 24 ժամ աշխատող անձի նկատմամբ էդ ի՞նչ պետք է ունենային, որ «հարձակվեին», եթե իհարկե դաշնակների պատվեր չլիներ։ Չէ որ, երբ Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարար էր ու դրած դաշնակների կադրերին ջшրդ էր անում, էդ ժամանակ էր թիրախավորվել և աբիժնիկները հանգիստ չէին տալիս…

Հ.Գ. Ի հակառակ ֆեյքնյուզերի` պետք է ասեմ, որ Արայիկ Հարությունյանը վերջերս սոցցանցերում հրապարակումներ արել է իր արձակուրդից ու համոզված եմ, որ նա թաքցնելու ոչ մի բան չունի, եթե ունենար` ոչ ոք ոչ նրան կնկատեր, ոչ կնկարեր, ոչ էլ ինքը սոցցանցերում իր հանգստից լուսանկար կհրապարակեր։

Իսկ ով-ով, ես շատ լավ տեսել և նկատել եմ, թե Պ-րն Արայիկ Հարությունյանը ինչպիսի եռանդով և ինչքան մեծ էներգիայով է աշխատում, ու իր նման աշխատող մարդկանց պետք է հաճախ ընձեռվի արձակուրդ մեկնելու հնարավորություն։
Պ-րն Հարությունյանի նման անձինք աշխարհի որ կետում էլ լինեն, անցկացնեն իրենց արձակուրդը, նրանք միայն ու միայն արժանի են տվյալ երկրի հայերի ջերմ ընդունելությանը և վերաբերմունքին։ Նույնը համոզված եմ, որ ԱՄՆ-ում է, նամանավանդ Գլենդելում, որտեղի հայերը ավելի լավ գիտեն, ով է նվիրված ծառայում հայրենիքին, իսկ ով` ոչ։

1336