Պետքարտուղարությունը ողջունել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ուղիղ շփումները
Միացյալ Նահանգները ողջունել է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև վերջին հանդիպումը, հաղորդում է TURAN գործակալությունը:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների փոխգործակցությունը»,- նշել է պետքարտուղարության խոսնակը՝ գործակալության հարցմանն ի պատասխան։
«Հուսով ենք, որ բոլոր կողմերը կշարունակեն զարգացնել և պահպանել արդյունավետ հաղորդակցման ուղիները»,- ասել է խոսնակը՝ հավելելով, որ «Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար»։
Մարտի 1-ին Արցախի Իվանյան համայնքում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ հանդիպել էին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
03 Մարտ, 2023 18:47
719
ԱՄՆ պետքարտուղարությունն ամփոփել է Ռուբիոյի այցը Հայաստան
27 Մայիս, 2026 15:16
Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ
27 Փետրվար, 2026 16:58
Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը
11 Սեպտեմբեր, 2025 20:06