Թուրքիայի Հաթայ նահանգում երեկ՝ մարտի 5-ին, 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 159 հազար բնակչություն ունեցող Իսքենդերուն քաղաքից 19 կմ հյուսիս, օջախը՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն նշվում:

824