Հայաստանի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցողը, մեր համոզմամբ, Հայաստանում չավարտված հեղափոխության շարունակության վկայությունն է, հեղափոխություն, որն ընդհատվեց համավարակի և Արցախի ու Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմով: Այս մասին «Հանուն Հանրապետության» կուսակցության երրորդ արտահերթ համագումարի ժամանակ իր ելույթում ասաց կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

«2018 թվականի հայկական հեղափոխական գործընթացը շարունակվում է, ճակատային դերակատարներն էլ նույն են՝ նախկին համակարգ և նոր իշխանություն»,- ասաց նա և նշեց, որ գործնականում նույնն է լինում խնդիրը՝ ներքին խաղի կանոնների բացակայում:

«Հայաստանում լայն իմաստով էֆեկտիվ ընդդիմութան խնդիրը շարունակում է լինել արդիական, և մեծ հաշվով հենց այդտեղ է գտնվում կենսունակ, որակապես նոր իշխանության բանալին»,-ասաց նա:

Անդրադառնալով դատական համակարգին՝ Արման Բաբաջանյանը նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը վերջերս որոշակի աշխուժություն, համարձակություն է դրսևորում արդարադատության համակարգը փոքրիշատե զտելու, մաքրելու ուղղությամբ: «Ես կրկին մնում են այն համոզման, որ դատական համակարգի հիմնարար առողջացման համար ինստիտուցիոնալ անհրաժեշտ քայլեր դեռևս չեն գործարկվել: Այսօրվա դատական համակարգը նախորդ քաղաքական ռեժիմի քրեաօլիգարխիկ մաֆիոզ շրջանակի թողած ահաբեկչության ռումբն է մեր պետության հիմքում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում. 

614