Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ետ չի կանգնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության մասին իր հայտարարությունից, և այդ հայտարարությունը տեղադրված է ԳԴՀ կառավարության պաշտոնական կայքում։

Բոլոր այն հրապարակումները, ըստ որոնց Կանցլերը իբր ետ է կանգնել իր այդ հայտարարությունից, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի սղագրութրունից կանցլերի կայքում իր խոսքի այդ հատվածը հեռացված է, չեն համապատասխանում իրականությանը։

Կանցլերի կայքում տեղադրված է ասուլիսի նրա ամբողջական խոսքը, այդ թվում՝ արցախյան խնդրին վերաբերող հատվածը. «Մեր կարծիքով, այժմ խոսքը գնում է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա վեճի խաղաղ կարգավորման հասնելու մասին: Այս բոլոր ասպեկտները հավասարապես կարևոր են»։

Ահա հղումը՝ https://www.bundesregierung.de/.../pressekonferenz-von...

2343