Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Լոռու մարզ, Մեծավան համայնք):
Մասնավորապես՝
- արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով,
- արտադրամասի հատակի մակերևույթը եղել է քայքայված, պատերի մակերևույթները՝ անհարթ, առաստաղը, խոնավության խտացման պատճառով, բորբոսնած։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
15 Մարտ, 2023 14:47
412
Արթիկում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
24 Օգոստոս, 2026 20:00
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել
10 Օգոստոս, 2026 18:55
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
11 Հունիս, 2026 11:59
Դիլիջանում կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը
14 Հունիս, 2026 17:30
Կիբեռանվտանգության ոլորտում արդյունքները դեռևս բավարար չեն, անելիքները շատ են. Արփինե Սարգսյան
13 Փետրվար, 2026 13:20
Ինչպե՞ս ենք ապահովելու մեր անվտանգությունը․ վարչապետի տեսանյութը
08 Նոյեմբեր, 2025 10:30