«Անհասցե նամակ` ապագա սիրելիին». Բրյունետի եվրատեսիլյան երգը մի քանի ժամում հարյուր հազարավոր դիտումներ է հավաքել

Ինչպես հայտնել ենք, երեկ տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
Մրցութային երգը կոչվում է «Future Lover»:
Այն «Եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական էջում տեղադրվել է 12 ժամ առաջ և դիտումների թիվը արդեն գերազանցում է 370 հազարը, երգը նաև հազարավոր տարածումներ ունի:
Երգի հեղինակը հենց երգչուհին է: Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը:
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:
16 Մարտ, 2023 14:23
2336