![](https://araratnews.am/admin/images/1683876330.jpg)
Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակչում Բրյունետի ելույթի պարային հատվածը հենց այն անակնկալն էր, որի մասին երգչուհին չէր բարձրաձայնում լրատվամիջոցների հետ հարցազրույցների ժամանակ ու շարունակ հայտնում էր, թե անակնկալ ունի:
«Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես սիրում եմ պարել, այդ պարային հատվածի մասին մտածել էինք դեռ այն ժամանակ, երբ ես գրում էի երգը: Այսպիսով՝ երկու տարբերակ ունեցանք՝ առանց պարային ընդմիջման և պարով: Այո, այդ հատվածը գաղտնի պահելը շատ դժվար էր: Ես անդադար կրկնում էի, որ անակնկալ ունեմ: Խոսքը հենց այդ պարի մասին էր»,- ասել է երգչուհին երեկ՝ կիսաեզրափակիչ համերգից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Բրյունետը նաև խոսել է հոգական ապրումների մասին, նշել, որ նորմալ է, երբ կա անհանգստություն կամ վատ տրամադրություն:
«Պարզապես, ուզում եմ ասել, որ նորմալ է, երբ տրամադրությունդ լավ չէ: Պետք է, ուղղակի, լինես լավը, անես լավը ու լավ տեսք ունենաս»,-նշել է նա:
Հիշեցնենք՝ հայաստանյան պատվիրակին երեկ հաջողվել է անցնել եզրափակիչ փուլ:
«Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 13-ին` Երևանի ժամանակով 23:00-ին: