«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին: Երեկոյան նրա մոտ են հրավիրվել քաղաքապետարանի բոլոր վարչությունների ղեկավարները, Սարգսյանը պատրաստվում է հրաժեշտի խոսք ասել: 

Մամուլում դեռ երեկվանից լուրեր են շրջանառվում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հնարավոր հրաժարականի հետ կապված: Լուրը ո՛չ ավագանու անդամներն են հաստատում, ո՛չ լրատվական բաժինը, միայն նշում են, որ հստակ տեղեկատվություն չունեն և որ մինչև հրաժարականը պաշտոնապես չհրապարակվի՝ այդ մասով ոչինչ չեն կարող ասել:

Մեր տեղեկություններով հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև Սարգսյանի նշանակած կադրերը: 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերին, արտահերթ ընտրությունների մասին այս պահին դեռ որոշում չկա:

735